▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողան. «Սպասում ենք այն օրվան, երբ Հայաստանի ղեկավարությունից ողջամտություն կտեսնենք»

Պաշտոնական այցով Մեծ Բրիտանիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենաով Լոնդոնի Chatham House հեղինակավոր վերլուծական կենտրոնում, անդրադարձել է Թուրքիայի` միջազգային և տարաշրջանային քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի: Թուրքիայի նախագահը խոսելով Կովկասում և Միջին տիրող իրավիճակի մասին, նշել է որ «Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանի դրական պատկերից»: «Մենք աջակցում ենք Կովկասում և Միջին Ասիայում մնայուն խաղաղության, բարօրության և զարգացմանն ուղղված նախաձեռնությունները: Այս դրական պատկերից բացակայող միակ երկիրը Հայաստանն է: Սպասում ենք այն օրվան, երբ այս երկրի ղեկավարությունից ողջամիտ մոտեցում և սթափ դատողություն կտեսնենք», -ասել է Էրդողանը:

 

ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more