▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողա՛ն, արվամոլը դու ես

Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատության է ենթարկել քրդական Ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցությանը, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական (CHP) կուսակցությանը՝ վիրավորելով ու թշնամանք սերմանելով հայերի, Դողան մեդիա հոլդինգի լրագրողների, ալեւիների եւ միասեռականների՝ հայտարարելով, որ HDP-ին, CHP-ին եւ գյուլենականներին աջակցության մեջ գլխավոր սադրիչները Հայկական լոբբին է, միասեռականները, ալեւիներըն ու Դողան մեդիա հոլդինգի լրագրողները։

Այլ կերպ ասած, Էրդողանը մի ամբողջ ազգի նույնականացրել է սեռական փոքրամասնության հետ և հավասարության նշան է դրել հայերի ու միասեռականների միջև։ Սա ոչ միայն երիտթուրքական նեոֆաշիստական նոր կուրսի տրամաբանությունն է մերկացնում, նաև ի ցույց է դնում, որ հայատյացության սանդղակով, Էրդողանը ոչնչով չի զիջում Էնվերին ու Թալեաթին։

Ինչ վերաբերվում է այս ընդհանրացմանը, ապա ավելորդ չեմ համարի ասել հետևյալը. «Էրդողա՛ն, արվամոլը դու ես»:

Գոռ Սաղաթելյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more