▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբեք չէի մտածի, որ իմ դեմ տարվող կեղտոտ լրատվական քարոզչության մեջ կօգտագործեն կենսագրությանս ամենամաքուր էջերից մեկը

Մամուլն այսօր գրել էր, թե աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Մարգարյանի պաշտոնանկության պատճառը Ֆեյսբուքում գրած ստատուսն է եղել՝ մանրամասնելով, որ «սահմանին լարվածության օրերին, երբ հայկական կողմը զոհեր ուներ, երիտասարդ փոխնախարարն իր էջում ինչ-որ թեստի արդյունք էր տեղադրել, թե ինչպես է պարել սովորել անձրեւի տակ։ Ստատուսը հասել է մինչեւ Բաղրամյան 26, որտեղից հրահանգել են դիմում գրել»։

 

Աշոտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է այս հրապարակմանը. 

«Երբ ապրիլյան պատերազմի օրերին առաջնագծում էի, երբեք չէի մտածի, որ կգա մի օր ու իմ դեմ տարվող կեղտոտ լրատվական քարոզչության մեջ կօգտագործեն կենսագրությանս ամենամաքուր էջերից մեկը: Դուք ձեր գրածներին գոնե հավատու՞մ եք: Հասկանում եմ, որ փաստի առաջ եք կանգնել, հասարակությանը պետք է ուղորդեք, մի ձև տակից դուրս գաք: Գիտակցում եմ, որ մարդկանց համար առնվազն տարօրինակ է, երբ քաղաքական գործիչը կարող է պարզապես թողնել ու հեռանալ`առանց ավելորդ բաներ խոսելու: Բոլոր կեղտոտ մեկնաբանություններ ապահովող, կոնսպիրոլոգիաներ կերտող ու դիտումների հարց լուծող 'ուժերին' պարզապես կոչ եմ անում ունենալ չափի և բարոյականության սահման:

Ձեռքի հետ էլ կցում եմ այս նյութը, որ անծանոթ մարդիկ զերծ մնան մոլորեցնող հակաքարոզչությունից»,-գրել է նախկին փոխնախարարը:

 

Հետք.am-ի լուսանկարում՝ աջից՝ Աշոտ Մարգարյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more