Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամներ Թեհմինա Վարդանյանը և Անի Խաչատրյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձան Երևանի ավագանու վերջին նիստին և ԼՀԿ-ի՝ Դավիթ Խաժակյանին ավագանու անդամից հետ կանչելու նախաձեռնությանը:
Հիշեցնենք, որ այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ կուսակցությունը քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը:
Նշենք, որ ավելի ուշ Դավիթ Խաժակյանն իր խոսքում նշեց. «Ես շարունակելու եմ ներկայացնել փաստեր, բացահայտել թե կոռուպցիոն բնույթի գործարքները, թե քրեական օրենսգրքով նախատեսված գործողությունները, որոնք իրականացվում են քաղաքապետարանում, այդ թվում՝ քաղաքապետի կողմից»։
Կարդացեք նաև՝Ես չեմ կարող չշարունակել իմ գործունեությունը. Դավիթ Խաժակյան
Մենք մեր անդամի պատասխանատուն ենք և մենք մեր անդամի տեղը կարող ենք որոշել.Էդմոն Մարուքյան