▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ քայքայիչ գործունեությունը կապացուցվի՝ այդ ուժերն արժանանալու են համաժողովրդական գնահատականի

Ես կարծում եմ, որ համավարակի հաղթահարումից հետո եւ նույնիսկ դրանից առաջ մենք պետք է քննության առնենք շատ քաղաքական ուժերի պահվածքը համավարակի շրջանում: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է քննենք եւ հանրայնորեն գնահատական տանք, թե իրենց գործողությունները որքանով են նպաստել երկրում համավարակի հաղթահարմանը եւ որքանով են նպաստել համավարակի տարածմանը: Կարծում եմ՝ իմաստ կունենա որոշակի քննություն ծավալել  հասկանալու համար, թե որոշակի քաղաքական շրջանակներ արդյոք կամ ունեն կամ կապ չունեն կեղծ լուրերի տարածման հետ:


Հիմա քանի որ շատ է օգտագործվում պատերազմական տրամաբանությունը՝ զուգահեռ անցկացնելով այս իրավիճակի հետ, ուզում եմ ասել, որ ցանկացած պատերազմում, նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում, պատերազմի ժամանակ քայքայիչ գործունեությունը ծավալած անձինք եւ ուժերը արժանանում են համապատասխան գնահատականի: 

Ոչ մեկը չկասկածի, որ այն դեպքերում, երբ այդ քայքայիչ գործունեությունը ծավալելը կլինի ապացուցելի, այդ ուժերը արժանանալու են կոնկրետ եւ համաժողովրդական գնահատականի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվելու մասին պնդմանը, վարչապետն ասաց. «Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան պարտվել է աշխարհը, որքան պարտվել է ասենք ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, ՌԴ-ն, վեդիան, Գերմանիան եւ շատ այլ զարգացած ու գերզարգացած երկրներ: Եթե ՀՀ կառավարությունը պարտվել է կորոնավիրուսի դեմ պայքարում, ուրեմն կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է մարդկությունն ընդհանրապես, քաղաքակրթությունն ընդհանրապես:

Այո, ՀՀ կառավարությունն ունի պրոբլեմներ կորոնավիրուսի դեմ պայքարում, որքան ունեն պրոբլեմներ իմ նշած աշխարհի բազմաթիվ երկրներ, ճիշտ այնքան պրոբլեմներ, որքան ամբողջ մարդկությունը»,-հայտարարեց Փաշինյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more