▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ հարևանդ էշի ծնունդ է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Սարգսյան - Պուտին հանդիպումից առաջ/ընթացքում/հետո Ադրբեջանը սկսեց խախտել հրադադարը: Իհարկե մեզ համար էտ խախտումները արդեն սովորական են դարձել , բայց այս անգամ թշնամին գործի է դնում հաուբիցը: 1992 թվականից հետո, այդ հեռավորությունից հաուբից չէր կիրառվել: Մեր զինվորները կարողանում են արժանապատիվ կերպով հետ շպրտել թշնամու դիվերսիա կատարող հատուղ ջոկատայիններին՝ պատճառելով նրանց կորուստներ և վիրավորներ: Մեր կողմից տուժողներ չկան: Ադրբեջանի հանրապետությունը ստիպված իր զինված ուժերի սառնարաններում ամեն օր ավելացնում է նոր մատղաշ դիակներ, և այդ ամենը սեփական երկրի նախագահի կապրիզների համար: Ինչի՞ց է վախենում Ադրբեջանը , դժվար է ասել, բայց որ մի բանից սիրտը դող է ընկել դա հաստատ է: Նախ , մի քանի օր է արդեն ինչ Ադրբեջանը պետական պաշտոնյաների և լրատվամիջոցների մակարդակով քծնում է Պուտինին, իսկ Հայաստան-Ռուսաստան պաշտոնական հանդիպումից հետո սկսել է իրեն այսպես պահել: Տեսնես դեռ քանի՞ տարի է հարկավոր, որ Մեհրիբան խանումի ամուսինը ՝ Իլհամ Ալիևը, հասկանա , որ իր երկրի զինանոցում առկա ցանկացած զենք կրակում է սեփական զինվորի վրա, որ մեր զոհված ամեն մի զինվորի համար իր բանակը կորցնում է մոտ տաս անգամ շատ զինվոր: Զոհվածների և վիրավորների թվերը Ալիևը շատ լավ գիտի, բայց նա արդեն նմանվել է մի խաղամոլի, որը չի կարողանում խաղասրահի ապարատից հեռու գնալ, և պարտվում է իր ողջ ունեցվածքը, իսկ խաղասրահը Ադրբեջանի բանակն է, ունեցվածքը՝ Նախիջևանը և Բաքուն...

Աշոտ Ասատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more