Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մի շարք խնջույքների, միջոցառումների, գլամուռային հավաքույթների, կորպորատիվների, հարսանիքների ու ծննդյան արարողությունների ներկա եղա։
Երբ գինովցա, ուրախացա, պարեցի, ակտիվ եղա, շփման մեջ անմիջական, մարդիկ սկսեցին իրար մեջ խոսել.
«Տեսաք Սոսը ինչ մեռած էր, լսի կարողա մենակ խմած չէր, ինչ ափսոսա , վաաա՜յ ինչ ափսոոսաաաա՜»
Երբ սկսեցի նմանատիպ հավաքույթներում ավելի սթափ և զգոն ներկայացնել սեփական անձս, շփման մեջ ավելի հաշվարկով, ցանկություններիս մեջ ավելի զուսպ, ամեն ինչ նկատող և ձանձրացող, նրանք ավելի ակտիվ սկսեցին վերլուծել պահվածքս, նույնիսկ երբեմն իմ ներկայությամբ.
«էս Սոսին էլ զվյոզդը տարավ թե ինչ եղավ, հեռու ա պահում իրան ,ոչ պարում ա ,ոչ խմում ,ոչ ուրախանում,վաաա՜յ ինչ ափսոսաաա՜վաաաայ ինչ ափսոսաաաա՜» ։)))))
ստե չեք , ստե չեք)))»:
Կարդացեք նաև` Սոս Ջանիբեկյանի եզրափակիչ խոսքն իրեն վերաբերող վերջին սկանդալների առնչությամբ