Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրեկով. «Բողոքում է երևանցին,
Դժգոհում են վարորդները.
Սա Երևան համայնքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի (4 ֊րդ գյուղ) քանդած ու չվերանորոգած փողոցներից մեկն է։
Երևանի քաղաքապետարան, բա ե՞րբ եք այս թաղամասի քանդված փողոցները վերջապես վերանորոգելու։ Իսկ կարող ա՞ Արագածոտնի մարզի Ապարան համայնքին դիմենք, որ գան ու տեր կանգնեն` վերանորոգեն այս թաղամասի անմխիթար փողոցները։
Հ. Գ. Հիշեցում.
Ըստ Երևան քաղաքի 2024թ.֊ի բյուջեի, ասֆալտ֊բետոնյա ծածկի վերանորոգում և պահպանում ծրագրով նախատեսվել էր 3 միլիարդ 652 միլիոն 464 հազար 500 դրամ ( 3,652,464,500 դրամ ), բայց 4 ֊րդ գյուղի (Հաղթանակ թաղամաս ) փողոցները այդպես էլ նոր ասֆալտապատման չենթարկվեցին։
Ըստ Երևան քաղաքի 2025թ.֊ի բյուջեի, ասֆալտ֊բետոնյա ծածկի վերանորոգում և պահպանում ծրագրով նախատեսվել է 3 միլիարդ 43 միլիոն դրամ ( 3,043,000,000 դրամ ) ...
Թե բա` ասեք կանենք
Տիգրան Ավինյան, ժողովուրդն ասում է՝ մեր փողոցները վերանորոգեք ու նորմալ ասֆալտապատեք։ Դէ արեք»։
«Ե՞րբ եք Հաղթանակ թաղամասի քանդված փողոցները վերանորոգելու». Արմենակ Դանիելյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more