▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երանի էլ երբեք հայի զենքը յուրայինի վրա չբարձրանա...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

16 տարի առաջ մեր երկիրը գլխատվեց: Ու դեռ մեծագույն հարց է, թե ի՞նչպես կընթանար պատմությունը, եթե չսպանվեին Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմրճյանը և նրանց զինակիցները:

Բայց հարցն էլ երևի արդար չէ, որովհետև ոչ ոք չի կարող պատասխանել, թե ի՞նչ երկրում կապրեինք, եթե ռազմի դաշտից տուն վերադառնային Մոնթեն, Լեոնիդը, Շահենը կամ մյուս նահատակները: Նրանք բոլորը զոհվեցին հանուն գաղափարի, և, Վազգենն ու Դեմիրճյանը այդ թվում:

Վանոն ասում էր` քեզնից կմնա միայն կամուֆլյաժը: Բայց սխալվեց. նրանցից մնաց գաղափար, պատգամ, ավելի լավ պետություն ունենալու ցանկություն: Ունե՞նք, երևի չէ, հաստատ չէ...

Բայց հույս կա, ու նահատակները բոլորինս են` անկախ նրանց կուսակցական ու ես ինչ գիտեմ այլ «ական» պատկանելիությանը: Նրանք իրենց ընկերներինն են, մեր տարեկիցներինը, դպրոցով Եռաբլուր այցելած երրորդ դասարանցունը: Իրենք բոլորինս են: Երանի էլ երբեք հայի զենքը յուրայինի վրա չբարձրանա...

Նարեկ Գալստյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more