▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եռակողմ հանդիպման ժամանակ Թրամփն Ալիևին հարցրել է` ինչո՞ւ կանգ առաք, դուք ուժեղ բանակ ունեիք». Սթիվ Ուիթքոֆ

ԱՄՆ-ի նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իսկական պետական ​​ղեկավարի օրինակ է։

«Նախագահ Ալիևն ունի շատ ավելի ուժեղ բանակ։ Նա օգտվեց պահից՝ վերադարձնելու իրենը (նկատի ունի բռնազավթված Արցախի Հանրապետությունը-խմբ)»,- ասել է Ուիթքոֆը՝ մեկնաբանելով Թրամփի վարչակազմի ջանքերը՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու համար։

Ուիթքոֆի խոսքով՝ օգոստոսի 8-ին Օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիպման ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփը հարցրել է նախագահ Ալիևին. «Ինչո՞ւ կանգ առաք։ Դուք հաղթանակ տարաք, մեծ բանակ ունեք»։ Դրան ի պատասխան՝ Ադրբեջանի առաջնորդը պատասխանել է. «Ես ուզում էի վերադարձնել մեզանից խլվածը։ Ինձ ավելին պետք չէ»։

Հատուկ դեսպանը նշել է, որ սա «հիանալի որոշում» էր և նախագահ Ալիևին մեջբերել է` որպես իմաստուն պետական ​​ղեկավարի օրինակ։

Դիտեք նաև՝

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more