▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երաժշտական փոստարկղ» և «02» հաղորդաշարերը չգիտե՞ն, որ հիմա YouTube կա

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Էս «Երաժշտական փոստարկղ» և «02» հաղորդաշարերը ոնց հիմնադրվել են, այդպես էլ գործում են իրենց հիմնադրման դարաշրջանի տեխնիկական միջոցներով ու մտածելակերպով: 

Առաջինը լրիվ անտեղյակ է, որ տասը տարուց ավելի է, ինչ YouTube կա, մարդիկ նույնիսկ ամենահեռավոր գյուղերում ինչ ուզում՝ միացնում և տեսնում ու լսում են հենց իրենց ուզած պահին: 

Իսկ երկրորդը, որ մասնավոր սեփականության պայմաններում չի կարելի մարդու մասին ասել, օրինակ, «բերման է ենթարկվել այսինչ թվին ծնված ոչ մի տեղ չաշխատող Այսինչ Այնինչյանը»:

Մարդը կարող է մի քանի խոշոր ընկերությունների փայատեր է, կամ անշարժ գույք ունի վարձակալությամբ տրված, կամ ասենք «շնորհքով» պաշտոնյաների նման մի քանի միլիոն դոլար բանկում ավանդ ունի զոքանչի անունով և հանգիստ տոկոսներն է վայելում:

Դա ի՞նչ այիբ է, որ երեսով եք տալիս: Էս վերջին հարցի վրա լույս է սփռում «02» հաղորդաշարի մասին կայքում տեղ գտած միտքը՝ հաղորդաշարը նպաստում է հասարակության իրավագիտակցության բարձրացմանը: Պարզ դարձա՞վ:

Արամ Աշուղյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more