▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էքստրասենսի սպանությունը էժանագին շոուի են վերածել

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Էքստրասենսի սպանությունը էժանագին շոուի են վերածել։ Ով չի ալարում, մի հիմարություն դուրս է տալիս, կամ էլ գրում է։ Հատկապես նյարդայնացա, երբ մյուս էքստրասենսները սկսեցին «նամյոկներ» անել, որ իրենք ինչ-որ բաներ զգացել են ու զգուշացրել են։

Մահացողի հետևից վատը չեն խոսում, բայց ինչպես էքստրասենս Անին, այնպես էլ այդ հաղորդման բոլոր մյուս էքստրասենսերը (մենակ հոգեբանն է խելքը գլխին մասնագետ այնտեղ) ոչ ավելին են քան շառլատաններ։ Ու պետք չէ ինչ որ դարակազմիկ վարկածներ փնտրել այս սպանության մեջ, ոչ էլ ինչ որ միստիֆիկացիաներով զբաղվել, թե բա այս ինչը զգուշացրել է, այն ինչը իմացել է, մերը վստահ է եղել, որ աղջկան սպանելու են։

Տափակ շոուներով ու միստիֆիկացիաներով զբաղվելու փոխարեն, եկեք կենտրոնանանք փաստերի վրա, իսկ այս գործով երկու խոսուն փաստ կա.

1. Անի Մաջնունյանի մարմնի վրա հաշվել են շուրջ 60 դանակի հարվածի հետք։

2. Տունը տակնուվրա է արված եղել ամբողջովին։

Չեմ կարծում, որ պետք է Էրկյուլ Պուարոն, կամ էլ Շերլոկ Հոլմսը լինել, որպեսզի հասկանալ, որ սա 90-ականների Ռուսաստանը հիշեցնող ոճով արված կողոպուտ է՝ սպանությամբ զուգորդված։
Գաղտնիք չէ, որ ցանկացած շառլատան, ով իրեն պայծառատես ու էքստրասենս է հորջորջում ու հայտնիություն է ձեռք բերում, բավականին լուրջ ֆինանսական հոսքեր են ունենում՝ հաճախորդներին «անհատական կոնսուլտացիաներ» անելով, իսկ Անին բացի նրանից, որ էքստրասենս էր, նաև փիառված էքստրասենս էր, որի մոտ հայտնվել ցանկացողների թիվը մեծանում էր «6-րդ զգայարանի» թողարկումից հետո։

Իհարկե, գործով թող զբաղվեն պատկան մարմինները, բայց ամեն ինչ այնպիսի տեսք ունի, ասես հանցագործները մտել են բնակարան, կտտանքների են ենթարկել՝ փողերի ու արժեք ունեցող այլ իրերի տեղերը ճշտելու համար (դրա համար էլ դանակի հարվածներն ու վնասվածքները շատ են եղել) ու հետո, հավանաբար չստանալով բավարար պատասխան, սպանել են էքստրասենսին ու տունը տակնուվրա անելով՝ փորձել են գտնել նրա դրամական ու այլ միջոցները պահող թաքստոցը։ Այսքան մի բան։ Թե չէ վրե՜ժ, աստրա՜լ, կանխազգացո՜ւմ... Թողեք, թող այս կնոջ մեղավոր հոգին հանգիստ հանգչի։

Գեղամ Ասլամազյան

Կարդացեք նաև` Եթե դեպքի հետ կապված որևէ բան տեսնեմ, հաստատ չեմ բարձրաձայնի. Կարեն Ափոյանը` Անի Մաջնունյանի սպանության մասին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more