▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվող երիտասարդը վիրահատություն է տարել. պատմում է հայրը.aravot.am

Aravot.am-ի զրուցակիցը «Յանուս» թատրոնի տնօրեն, հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի հայրն է՝ պատմաբան, հայագետ Մովսես Նաջարյանը: Նա մեզ պատմեց, որ որդին ոչ թե իր, այլ` մոր ազգանունն է կրում, եւ իրականում քսան տարեկան է: Պարոն Նաջարյանը զարմացել է որդու մասին լուրից. «Ինքը ծնված արտիստ էր, դերասան, նկարիչ, բեմադրիչ, քանդակագործ, արվեստագետ ի ծնե: Արվեստագետ մարդը կարո՞ղ է մարդասպան լինել: Չեմ հավատում, որ որդիս մարդ կարող է սպանել, բացառում եմ նման բան»: Մեր հարցին, թե որդին ի՞նչ կապ ուներ էքստրասենսի հետ, պարոն Նաջարյանն ասաց. «Չեմ իմանում՝ ինչ կապ ուներ այդ կնոջ հետ, ինքը ամուսնացած է, մոտ մեկ տարեկան աղջիկ ունի»: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more