Yerkir.am-ը գրում է.Արդեն հայտնել ենք, որ օգոստոսի 5-ին Երևանի Մազմանյան փողոցի թիվ 5 շենքի բնակչուհի, «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանին առանձակի դաժանությամբ սպանելու մեջ կասկածվողը Մուշեղ Մխիթարյանն է, ով համացանցում հայտնի է Մխիթար Մոս Մուշեղյան անունով: Ձերբակալվելուց հետո Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ Մուշեղը 20 տարեկան է, ինչը սակայն կասկածի տեղիք տվեց շատերի մոտ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Մուշեղն իրականում տարիքով ավելի մեծ է, սակայն նրա անձնագրում նշված ծննդյան թվից պարզ է դարձել, որ նա 20 տարեկան է:
Yerkir.am-ի աղբյուրի հավաստմամբ՝ նրա կինն ամուսնալուծվելուց հետո է իմացել, որ ամուսինն անձնագրով 20 տարեկան է: Մեր տեղեկություններով՝ Մուշեղի հետ կինը ո’չ եկեղեցով և ո’չ էլ «զագսով» ամուսնացած չէ, պարզապես միասին են ապրել և 8-ամսական երեխա ունեն: Ի դեպ՝ կատարվածից հետո կինն ուշքի չի գալիս, նա մինչև հիմա շոկի մեջ է:
Մեր զրուցակցի խոսքով՝ ընդամնեը 15 օր առաջ են նրանք բաժանվել, այն բանից հետո, որբ կինն ամուսնու մոտ տարօրինակություններ է նկատել: Մեզ հայտնեցին նաև, որ երկու տարի առաջ մահացել է Մուշեղի մայրը, ինչից հետո երիտասարդը ծանր ապրումներ է ունեցել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում