a1plus.am-ը գրում է. Բանասիրական ֆակուլտետի ուսանող Հովհաննես Եսայանը ֆիզկուլտուրայի ստուգարքը չստանալու պատճառաբանությամբ հեռացվել է բուհից:
«Ինձ միանգամից հեռացնում են` առանց պատշաճ կարգով տեղյակ պահելու, առանց գրավոր ծանուցման, ոչ մի թուղթ չկա, նույնիսկ այս պահին հեռացման հրամանը ես չեմ տեսել»,- ասում է նա։
Հովհաննեսը կարծում է՝ իրեն բուհից հեռացնելուն նպաստել են համալսարանի բարքերի մասին էլեկտրոնային հարթակում քննադատական իր գրառումները. «Պետք է դասախոսների սերնդափոխություն տեղի ունենա, որովհետև ԵՊՀ-ում կան դասախոսներ, որոնք 70-ն անց են, որոնք չեն տիրապետում նորագույն տեխնոլոգիաներին, խոսում են այնպիսի թեմաներից, որոնք արդեն 10-ամյակներ ծեծվել են»։
Իր վիճակում կարող է հայտնվել ցանկացած ուսանող, որն ունի ազատ մտածելակերպ և քաղաքականապես ակտիվ է։ Իսկ ինքն արդեն վաղուց է՝ ֆակուլտետի ղեկավարության թիրախում է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում