Երեք անչափահաս երեխաներով Ադրբեջան փախած Գևորգյանների ընտանիքի գործը դատարանում է: Այն կքննվի Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Լևոն Արազյանի նախագահությամբ:
«Դատալեքսից» տեղեկանում ենք, որ Եղիշե Գևորգյանը 2010թ. հունվարի 10-ին իր կնոջ` Ռուզաննա Մարդանյանի, և 3 անչափահաս երեխաների հետ «Երազ» մակնիշի ավտոմեքենայով բարձր արագության տակ մուտք է գործել Արարատիմարզի Երասխավան գյուղի տարածքում գտնվող զորամասի մարտական հենակետի տարածք և չկատարելով սահմանային նշանների պահանջները, չենթարկվելով հենակետում ծառայություն իրականացնող զինվորների կանգառնելու պահանջին, նրանց կողմից արձակած կրակահերթին, ավտոմեքենայի ընթացքը չի կանգնեցրել, շարունակել էբարձր արագությամբ շարժվել դեպի Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը, որի արդյունքում հատել է այն և անցել Ադրբեջանի Հանրապետության տարածք:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Խափանմանմիջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին: Հիշեցնենք, որ Գևորգյանների ընտանիքը հայրենադարձվել է 2014-ի դեկտեմբերի 12-ին: