▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ընտանիքի հետ համատեղ սիրուհի է ունեցել»… Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը`դավաճանությունների և աննորմալ երևույթի մասին

Միհրանը և Արփին «HerMine Dialog»-ի հերթական հյուրերն էին։

Հարց, որը Հերմինեին իսկապես անհանգստացնում է. «Ես շատ հաճախ վերջերս լսում եմ եռակողմ սիրային պատմությունների մասին հենց Հայաստանում և հիմնականում էպիկենտրոնը տղամարդիկ են լինում, որ ունեն կին, ընտանիք, բայց մեկ էլ իմանում ես՝ իրենց կողքին ունեցել են ինչ-որ մեկին։ Արդյո՞ ք տղամարդու բնույթն է էդպիսին»։

Միհրանը հարցի շուրջ խոսելով` մեկնաբանեց այսպես. «Բոլորի մոտ չի էդպես։ Եթե էդպես վերցնենք, շատ աննորմալ երևույթներ կան։ Ես էլ եմ լսել, որ երկար տարիներ ընտանիքի հետ համատեղ սիրուհի է ունեցել։ Ես չեմ պատկերացնում նման բան։ Ես երևի թե ամուսնացել եմ այն տարիքում, հասկանալով ու քաջ գիտակցելով` ուր եմ գնում։ Եթե ավելի երիտասարդ տարիքում ամուսնանայի, կարծում եմ կարողա չստացվեր։ Կարծում եմ դա լինում է շտապելուց և չգիտակցելուց։ Ես միշտ ասում եմ պիտի մարդ մի քիչ աչքը տեսած լինի»:

Զույգը շատ դժվարությունների միջով է անցել և Արփին իր հարցազրույցներում շատ է նշել այս մասին,սակայն չակերտները չի բացել երբևէ. «Ես շատ հարցերում հնարավոր է այլ պատկերացումներ եմ ունեցել։ Եղել եմ ինքնուրույն, միայնակ և դժվար էր անցումը` Միհրանը եկել է իմ կյանք` փորձելով իմ վրայից շատ բան վերցնել։ Ի ուրախություն ինձ` իր տեսակի տղամարդ է ինձ հանդիպել: Երբ սկսեցինք աշխատել մի տևական ժամանակ,  մենք գործընկերներ էինք և ես հասկացել էի, որ նա շատ աշխատասեր է և հումորով։ Նա տարբերվում էր նրանով, որ լինելով երգիչ, արտիստ դերասան, ապրում էր հասարակության մոտ իրականության մեջ՝ կյանքի մարդ։Միհրանի այն գծերից մեկը,որը իմ նյարդերին ազդում է՝նրան ամեն ինչ պետք է ես հիշեցնեմ, բզեմ։ Մնացած առումով մենք իրեն վաղուց հասկացել ենք»։

Ռոբի մասին Միհրանը նշեց. «Ռոբի համար՝ աշխարհը մի կողմ,մաման` մի։ Լինումա, որ ասում եմ` բա ես, բա պապան՝չի նեղացնում, իհարկե։ Ինձ թվումա քիչ են լինում տենց արտահայտվող երեխաներ, անընդհատ սիրո խոստավանություններ է անում»։

Հաղորդման վերջում ավանդական հարց ՝«իսկ երկրորդը չեք՞ ուզում ունենալ, Ռոբին քույր կամ եղբայր պարգևել»…  Արփիի կարճ պատասխանը եղավ. «Անպայման»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more