▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էնպես վստահ եք խոսում սպա ծեծող մարզպետների մասին. Արարատ Միրզոյանը՝ Գևորգ Գորգիսյանին

«Դուք այնպես վստահ էիք խոսում սպա ծեծող մարզպետների մասին, որ ես կարծում եմ՝ եթե ինֆորմացիա չունենայիք, վստահորեն այդպիսի պնդում չէիք անի: Ես մեծ հույս ունեմ, որ Դուք կկարողանաք նախաքննական մարմիններին Ձեր ցուցմունքներով նպաստել». հոկտեմբերի 1-ի նիստում, դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանին, ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա այդ հայտարարությունն արեց տեղական ինքնակառավարմանը վերաբերող օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ: Գ. Գորգիսյանը վերապահումներ ներկայացրեց փաթեթը ներկայացնող տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին: Նա նշեց, որ նախկին իշխանությունների օրոք մարզպետները եղել են ֆեոդալներ իրենց տեղերում և խառնվել են ընտրություններին:

«Օրենքով նրանց տրվել են լծակներ, որոնք փաստացի օգտագործվել են, որպեսզի մարզպետն ընտրովի գյուղապետի ու համայնքների բյուջեների վերաբերյալ պետի հետ խոսի որպես վերադաս: Օրինակ՝ մարզպետն առաջարկներ է ներկայացնում համայնքների բյուջեների հատկացումների, մշակութային միջոցառումների վերաբերյալ: Դա մտածված է արվել, որպեսզի մարզպետներն իշխանություններին ձայն բերեն: Այս փաթեթով մենք օրենքով առաջընթաց չենք արձանագրում»,- գնահատեց նա:

Դրան ի պատասխան՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ օրենքով ուղիղ իմաստով մարզպետներին տրված լծակներ չկան: Ըստ նրա՝ մարզպետի պաշտոնը կարևոր է, և նա այո՜, պետք է իրավունք ունենա, պետությունից համայնքներին գումարների տրամադրման վերաբերյալ առաջարկ ներկայացնել:

«Ոչ միշտ է այնպես լինում, որ մարզպետը քաղաքական միջամտություն ունենա, եղել են դեպքեր, երբ համայնքն իր դիրքորոշումը հայտնել է, և հարցն այլ լուծում է ստացել»,-ասաց Վ. Տերտերյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more