▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էներգետիկ ըմպելիքը հանգեցնում է շաքարախտի

Դիտեք նաև՝

Սննդաբան և էնդոկրինոլոգ Անտոն Պոլյակովը էներգետիկ ըմպելիքները համարել է շաքարախտի լուրջ ռիսկի գործոն։ Նա aif.ru-ի հետ զրույցում խոսել է դրանց օրգանիզմի վրա ազդեցության մասին։

Պոլյակովը նշել է, որ էներգետիկ ըմպելիքները բարձրացնում են կատարողականը, քանի որ դրանք պարունակում են շատ շաքար: Սակայն, նրա խոսքով, ի պատասխան, օրգանիզմը մեծ չափաբաժիններով ինսուլին է արտազատում, ինչը հանգեցնում է գլյուկոզի մակարդակի բարձրացմանը, ապա՝ կտրուկ անկմանը:

Բժիշկը շեշտեց, որ ինսուլինի նման տատանումները ժամանակի ընթացքում կարող են խաթարել ածխաջրերի նյութափոխանակությունը և առաջացնել շաքարախտ։ Պոլյակովը նաև ընդգծել է, որ էներգետիկ ըմպելիքների անվտանգ դոզա գոյություն չունի, և այդ ըմպելիքների կանոնավոր օգտագործումը, նույնիսկ փոքր քանակությամբ, կարող է կողմնակի ազդեցություններ առաջացնել։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more