▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ընդդիմությունը ստիպված է բարձրաձայնում, քանի որ «ցռանվերգոները» սարսափում են արձագանքել Բաքվի զառանցանքներին»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ի գիտություն սույն մանիպուլյանտ թրքամետի, ասեմ, որ ընդդիմությունն ադրբեջանցի պաշտոնյաներից կախված չէ, այլ ստիպված է բարձրաձայնում Ադրբեջանի պաշտոնյաների հակահայկական զառանցանքները, քանի որ քայլիստների նման վախկոտ «ցռանվերգոները» սարսափում են արձագանքել Բաքվից հնչող զառանցանքներին ու ընդդիմությունը ստիպված է բարձրաձայնում, որ դավաճաններդ «շարժվեք և գոնե «բռռաք»...
Քըլըչի Ռուբեն, Կիկոսի մահ ես ասո՞ւմ ու հպարտանում ես ինչ-որ նախաստորագրված թղթի կտորով... Ա՛յ դավաճան, 2020 թ․ նոյեմբերի 9-ին էլ էիք թղթի կտոր ստորագրել, որը որպես զուգարանի թուղթ օգտագործվեց Ալիևի կողմից ու հետևանքները բոլորս տեսանք...
Քըլըչի Ռուբեն, Ալիևի հակահայկական զառանցանքներն են իրականությունը, իսկ ձեզանից հնչող լավատեսություններն ընդամենը կեղծիք է ու ժողջանին խաբելու ձև»։

Դիտեք նաև՝

***

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more