▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդդիմադիրներին տանում են բանակ

«Հրապարակ»-ը գրում է․ «Պաշտպանության նախարարության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ առաջիկա ամիսներին 25-օրյա վարժական հավաքներն ավելի ինտենսիվ են կազմակերպվելու:
Նախընտրական այս փուլում ծանուցագրեր են ստանալու քաղաքականապես ակտիվ բազմաթիվ երիտասարդներ։ Ըստ որոշ լուրերի, զինկոմիսարիատներին մարզպետների, թաղապետերի կողմից ցուցակներ են փոխանցվել՝ հատկապես ընդդիմադիր ուժերին հարող երիտասարդների անուններով, որպեսզի նրանց ծանուցագրեր ուղարկվեն, և վարժական հավաքների հրավիրվեն: Իմաստը հասկանալի է, որ հնարավորինս շատ ակտիվ մարդիկ կտրվեն նախընտրական գործընթացներից ու պայքարից»։

info@asekose.am/095519696
Մամուլ more