▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդդիմադիրներին «համբալ» ասելու համար Փաշինյանը ներողություն կխնդրի՞․․․Հարց Ալեն Սիմոնյանին

Ընդդիմադիրներին «համբալ» ասելու համար Փաշինյանը ներողություն կխնդրի՞․․․Հարց Ալեն Սիմոնյանին

ԱԺ նախագահի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

***

«2026 թվականին ինչպե՞ս եք պատասխանելու ժողովրդի այն հարցն, թե Քոչարյանն ու Սերժը ինչո՞ւ նստած չեն»,- ճեպազրույցի ժամանակ հարց ուղղվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Նա պատասխանեց․ «Դա բարդ է, դա իրավապահների դաշտում է։ Մեզ համար շատ ցանկալի է, բայց անթույլատրելի է զանգել ՀՀ դատախազին և ասել՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է 4 ժամ հետո բանտում լինի։ Դա ցանկալի է ոչ միայն իր հետ կապված, այլ շատ այլ մարդկանց հետ կապված, ովքեր մարդ են գյուլել Երևանի կենտրոնում։ Որ վզներից բռնեն, գցեն պադվալը։ Բայց հրեշին սպանողը դառնում է հրեշ։ Մենք այդ հրեշին բռնել ենք, խեղճացրել ենք, քշել ու մտցրել եք իր բույնը և այնտեղ պահելու ենք այնքան ժամանակ, մինչև իր պատիժը ստանա»։

***

«Ռոբերտ Քոչարյանի քաղաքական սև էջն է, որ գույքը պարտքի դիմաց տվեց ուրիշ երկրների, տրանզիտ տրուբեն սարքեց ավելի փոքր, Սերժ Սարգսյանն էլ տվեց «ՀայՌուսգազարտ»-ին, որն էլ վերջում տվեց այլ երկրի։ Դա իրենց ամոթն է»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հարցին, թե իսկ ձեր քաղաքական ամոթը ո՞րն է, Ալեն Սիմոնայանը պատասխանեց․ «Մեր իշխանության քաղաքական ամոթն այն է, որ այս մարդիկ, որոնք թույլ չեն տալիս, որ քաղաքական դաշտում ընդդիմություն ձևավորվի, դեռ բանտում չեն։ Այն է, որ մենք, գալով 2018-ին իշխանության, նույն տրամաբանության մեջ էինք ապրում և մտածում Ղարաբաղի հետ կապված, հավատում և վստահում էինք այն նույն տրամաբանությանը, որը գոյություն է ունեցել 30 տարի, այսինքն՝ կզանգենք ռուսին, ինքը պատերազմը կկանգնեցնի։ Բայց պատերազմը գցեցին մեր ջեբը ու թռան»։

***

«Կարևոր է, որ եղած միջադեպի հետևանքը «Հանրապետություն» կուսակցությունը գիտակցի։ Իմ կարծիքով՝ եթե «Հանրապետություն» կուսակցությունը իր վրա քաղաքական պատասխանատվություն չվերցրեց, ինչպես մի 6 ամիս առաջ բարձր արդյունքներ գրանցեց և վստահություն ստացավ ժողովրդից, դրա հակառակն է լինելու»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի թաղապետի և բլոգեր Արթուր Չախոյանի միջև տեղի ունեցած միջադեպին։

«Քաղաքական պատասխանատվություն վերցնելու համարձակություն է պետք։ Այդ համարձակությունը եթե իրենք դրսևորեն՝ Տիգրան Տեր-Մարգարյանը, Արամ Սարգսյանը, դա միայն եվրոպամեդ, ազատ մտքի դրական տարրեր կբերի հաջորդ ընտրությունների ժամանակ»,-ընդգծել է ԱԺ նախագահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more