Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Դե, որ ասացին՝ «Բիբինը իսկի ՀԾԿՀ նիստին չի գնացել...», ասի՝ որոնեմ:
«Յանդես» ման եկա, «յանդեն» ման եկա, ու գտա: Բայց ուրիշ Բիբինի: Ոմն Իգըր, որ «ջին» ա աշխատում, կամ էլ՝ Ալադինի լամպ: Այսինքն՝ ցանկությունների, չէ, ոչ թե կատարող, այլ սովորեցնում է, թե ոնց անեք, որ ցանկությունները կատարվեն (արդեն խնդալու է, չէ՞), ո՞նց ասեմ՝ մտքի ուժով, համարյա կախարդանքով:
Ու հիմա ասում եմ՝ Բիբին էր, Բիբին էր, էն է էս շառլատանին բերեին դնեին, հալբաթ ավելի լավ գլուխ կհաներ հոսանքից-մոսանքից: Չնայած, էս եղած ու անտեսանելի դարձած Բիբինն էլ կարգին կախարդ ա: Ֆոկուսնիկ: Բա թե չէ առանց կախարդանքի հոսանքի 10-12 տոկոսը ո՞նց ա հնարավոր «կորցնել»: Ի-իիհ: