Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Էմանուել Մակրոնի ստորությունը.
«Եկեք անկեղծ լինենք. ութ տարի առաջ այստեղ ոչ ոք չէր գա։ Ութ տարի առաջ այս երկիրը բանակցությունների սեղանի շուրջ դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ։ Այն փաստը, որ այսօր մենք տեսնում ենք ձեր երկիր այսքան շատ առաջին այցեր, շատ խոսուն է», հայտարարում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Նախ, պետք է հուսալ, որ Ֆրանսիայի նման հզորագույն երկիրն ու ժողովուրդը շուտով՝ 2027 թվականի նախագահի ընտրությանը, հրաժեշտ կտան իրեն ամոթի վերածված Մակրոնին, որի նախագահության ընթացքում Ֆրանսիան ավելի շատ դարձել է ծիծաղի, քան ակնածանքի առարկա:
Վերադառնալով Մակրոնի հայտարարությանը: Նախ, ութ տարի առաջ Հայաստանում անցկացվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որին Հայաստանում ներկա է եղել հենց ինքը Մակրոնը՝ այդ կազմակերպության բազմաթիվ առաջին դեմքերի հետ մեկտեղ: Իսկ այդ գագաթնաժողովի մասին որոշումը կայացվել է 2018 թվականից առաջ: 201 թվականի ամռանը Հայաստան է ժամանել Գերմանիայի նախագահ Անգելա Մերկելը, որի այցի վերաբերյալ պայմանավորվածությունը դարձյալ՝ ձեռք է բերվել 2018-ից առաջ:
Մինչև 2018 թվականը Հայաստան են այցելել բազմաթիվ երկրների առաջին դեմքեր՝ աշխարհի ամենատարբեր երկրներից, այդ թվում՝ եվրոպական: Մինչև 2018 թվականը Հայաստան են այցելել ԱՄՆ պետքարտուղարը, ԱՄՆ պաշտպանության նախարարը: Հայաստանում անցկացվել է ՆԱՏՕ զորավարժություն, անցկացվել են միջազգային այլ հավաքներ և միջոցառումներ: Հայաստանը եղել է միջազգային կյանքի լիարժեք ու ընդգրկուն մասնակիցներից մեկը:
Ֆրանսիայի նախագահը պարզապես ցինիկաբար ստում է, թե Հայաստան չէին գալիս, քանի որ համարում էին Ռուսաստանի արբանյակ, իսկ հիմա գալիս են, քանի որ համարում են անկախ: Հաջորդիվ կասեմ, թե ինչու են հիմա ավելի շատ ու ավելի պերճախոս այցերով գալիս Հայաստան: Եվ ինչու նախկինում չունեին այդ պերճախոսությունը և բաժակաշառային էնտուզիազմը»:
***
|
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, թե «8 տարի առաջ ոչ ոք չէր գա Հայաստան»՝ երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է։ Դիտեք նաև՝ |
|
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումը՝ կից տեսանյութով. «Չի կարելի ուրանալ Մակրոնի դերը Արցախյան հակամարտության հարցում և նրա հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնել։ 2020 թվականի պատերազմի ժամանակ Ֆրանսիայի նախագահն անընդհատ զանգահարում էր Պուտինին՝ հրադադարի հասնելու համար, նա նախաձեռնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ կապված 2023 թվականի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող էթնիկ զտումների հետ։ Հայկական կողմը Փարիզից մշտապես ստացել է այն, ինչ խնդրել է։ Խնդիրը ոչ թե Ֆրանսիան էր, այլ Երևանի անհետևողականությունը․ հայկական կողմը պարբերաբար փոխում էր իր դիրքորոշումը՝ ի չիք դարձնելով գործընկերների ջանքերը»: *** |
|
«Եկեք ազնիվ լինենք. 8 տարի առաջ ոչ ոք էստեղ չէր գա ու այն փաստը, որ մենք այսքան շատ այցեր ունենք ձեր երկիր, իսկապես լավ ցուցանիշ է: 8 տարի առաջ այս երկիրը սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ: Նիկոլը կազմակերպեց թավշա հեղափոխությունը և որոշեց ապառիսկայնացնել երկիրն ու շահեց դրա արդյունքում»,- Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստում, քննարկման ժամանակ, ասաց Ֆրանսիայի նախագահը: «Նա որոշեց, որ խաղաղություն է ու Եվրոպան առաջնային ձգտում է»,- շարունակեց Մակրոնը: |


