▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՄ-ն լքելուց հետո Մեծ Բրիտանիայի համար կբարդանա մուտքը ներքին եվրոպական շուկա

Եվրամիությունից դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիայի համար կբարդանա մուտքը միության ներքին շուկա:

նչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, այս մասին ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: 

«Եվրամիությունից դուրս կարգավիճակը կտարբերվի միության լիիրավ անդամի կարգավիճակից: Մեծ Բրիտանիան, լքելով Եվրամիությունը, դառնում է երրորդ երկիր և եվրոպական ներքին շուկային հասանելիություն կստանա միայն համաձայնեցված պայմանավորվածությունների դեպքում»,- ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը: 

Նա հավելել է, որ նման համաձայնագրեր կնքվել են Շվեյցարիայի, Նորվեգիայի և շատ այլ երկրների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more