▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՄ-ն կոչ է անում ազատ արձակել ցուցարարներին

Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը հայտարարություն է տարածել ցուցարարների և ոստիկանության միջև բախումների առնչությամբ։
«Մենք ուշադիր հետևել ենք Հայաստանում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներին՝ էլեկտրաէներգիայի թանկացման շուրջ առաջացած դժգոհության համատեքստում։
Խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման և լրագրողներին ուղղված բռնությունների մասին հրապարակումները մտահոգիչ են։
Կարևոր է երաշխավորել այս իրադարձությունների անկողմնակալ հետաքննությունը և անհապաղ ազատ արձակել բերման ենթարկված ցուցարարներին։
Իշխանությունների և քաղաքացիական հասարակության միջև անկեղծ երկխոսությունը միակ ուղին է հաղթահարելու խիստ և ժողովրդականություն չվայելող տնտեսական որոշումները»,- ասված է հայտարարության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more