▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՄ դիտորդներից մեկին մահացած են հայտնաբերել Երևանում

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության դիտորդներից մեկին:

Այս մասին հայտնում են Նյուզ.am-ի աղբյուրները:

Նախնական տեղեկություններով, դիտորդը մահացել է սրտամկանի ինֆարկտից:

***

ՀՀ-ում ԵՄ առաքելության դիտորդի մահն արձանագրվել է ապրիլի 30-ին` հարազատների ներկայությամբ: «24Նյուզ»-ին այս մասին փոխանցել են ՀՀ ՆԳՆ-ից՝ հավելելով, որ մարմնի վրա բռնության հետքեր չեն արձանագրվել:

Երեկ ԵՄ առաքելությունը դեպքի հետ կապված հաղորդագրություն էր տարածել, նշելով. «Երկու օր առաջ մահացել է մեր առաքելության անդամներից մեկը։ Նա մահացել է բնական պատճառներով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more