Երևանյան մենահամերգում անկեղծությամբ ու անմիջականությամբ աչքի ընկած Ելենա Վաենգան նույն անկեղծությամբ իր տպավորություններով է կիսվել instagram-ի էջում:
Նախ, նա իր հիացմունքն է արտահայտել Կովկաս հյուրանոցային համալիրի նախագահական սենյակից, ուր հանգրվանել էր հյուրախաղի ընթացքում, ապա ջերմ խոսքեր հղել հայ հանդիսատեսի հասցեին:
Ռուս երգչուհին հիացել էր նաև հայկական բնաշխարհով, ինչպես նաև հյուրանոցի սենյակի պատուհանից երևացող գեղեցիկ տեսարանով: Հանուն այս ամենի Ելենա Վաենգան անպայման կվերադառնա Հայաստան: