▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարողը դատապարտվեց

 

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող 28-ամյա Նարեկն այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճով մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվեց 6 ամիս ժամկետով ազատազրկման:
 
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը կմնա անփոփոխ մինչև դատավճռի` օրինական ուժի մեջ մտնելը, իսկ պատժի կրման սկիզբ կհաշվի նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից:
 
Հիշեցնենք, որ նույնքան պատժաչափ էլ միջնորդել էր մեղադրող դատախազն իր մեղադրական ճառում:
 
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Նարեկի պաշտպան, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը պատժի մասին խոսել ավելորդ համարեց և նշեց, որ Նարեկն անմեղ է և պետք է միանշանակ արդարացվեր:
Պաշտպանի խոսքով՝ Նարեկի մեղքը բացակայում է, նրա կողմից հանրորեն վտանգավոր արարք չի կատարվել, սակայն 2 ոստիկանի հակասական և անարժանահավատ ցուցմունք է դրվել մեղադրանքի հիմքում, այն դեպքում, որ հօգուտ Նարեկի եղել է 6 ից ավելի ցուցմունք և ապացույցներ, որոնք հաստատում են, որ Նարեկը ոստիկանին չէր կարող հարվածած լիներ:
 
«Նարեկը եղել է դեպքի վայրում, որպես ակտիվիստ իր գործողություններ է իրականացրել, սակայն նա որևէ կերպ ոստիկանի նկատմամբ բռնություն չի ցուցաբերել»,- ասաց Արա Զոհրաբյանը` հավելելով, որ ներպետական բոլոր ատյանները սպառելուց հետո կդիմեն նաև Եվրոպական դատարան: 

 
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more