Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց էլեկտրաէներգիայի նոր սակագինը, այն թանկացնելով՝ 6.93 դրամով:
ՀԾԿՀ անդամները այսօրվա նիստում միաձայն քվեարկեցին սակագինը բարձրացնելու որոշման օգտին: Օգոստոսի 1-ից կգործի արդեն նոր սակագինը: 1 կՎտ/ժ-ի դիմաց այսուհետ կվճարենք 48,78 դրամ` նախկին 41,82 դրամի փոխարեն: