▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլ չդիմացա ասացի. արա «իդի նախօրոք»... Ինչի մասին են խոսում այսօրվա երեխաները

Ամիրյան փողոց, Չարենցի անվան դպրոցի դիմաց կանգնել եմ, որ հանդիպեմ ընկերներիցս մեկին, ում արդեն քսան տարի է չէի տեսել: Մեկ էլ դպրոցից դուրս են գալիս երկու հազիվ յոթ-ութ տարեկան, գեղեցիկ, մոմից սարքած աղջիկ երեխաներ:

Ականջ դրեցի, տեսնեմ այսօրվա երեխաները ինչի մասին են խոսում... Աղջիկ- Ուրեմն էս Դավուլին պատին դեմ տվեցի, ասացի ուրեմն ուշադիր ինձ լսի արա, սրանից հետո քեզ հավաք կպահես: Դավուլը էշացած նայեց աչքերիս մեջ, ու թե ես քեզ էլ չեմ սիրում, ես էլ շարունակեցի. երբ Դավուլը սկսեց համն հանել ու փորձեց դեմքիս չռփել, էլ չդիմացա ասացի. արա «իդի նախօրոք»... Չշարունակեմ...

Ես ապշած եմ, նստեցի դպրոցի դիմաց`  նստարանին ու մնացի նստած: Ինչ է կատարվում, չեմ հասկանում, այս մի մատ երեխան արդեն գիտի շատ ու շատ բառերի, վատագույնը, այն էլ հայհոյանքների իմաստը. (այդ ժամին երեխաները պետք է դպրոցում լինեին, թե ինչու էին դուրս եկել, հարց լուծելու, չհասկացա)...

Հիմա ասում եմ կարող է, Չարենցի անվան դպրոցի տնօրենը երեխային իր աշխատասենյակում պահած-պատժած լինի... թե չէ  «իդի նախօրոք»  բառը երեխան, որտեղից պետք է սովորած լինեի... Այդ լեկսիկոնը շատ նման է Չարենցի դպրոցի, հարյուր տարվա տնօրենի լեկսիկոնին, ում մի առիթով, տարիներ առաջ հանդիպեցի ու երբ իմացավ, որ լրագրող եմ, ասաց. - Վա~յ, վատ երազ էլ չէի տեսել, էս որտեղից հայտնվեցիր ու դուռը շրխկացրեց, ներս մտավ, այնքան փակված մնաց աշխատասենյակում, մինչև երևի ասացին, որ հեռացել եմ...

Արթուր Հայրապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more