Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
***
Թարմացված․Սամվել Կարապետյանը այս պահին ձերբակալված չէ, չեն հասցրել, բայց շուտով կձերբակալեն, հայտնեց նրա եղբայրը` Կարեն Կարապետյանը
«Ինչ ասել ա, ճիշտ ա ասել, դեռ քիչ է ասել։ Այստեղ կանգնած եմ, որ առաջինն ինձ ձերբակալեն, որովհետև ես էլ ինչ-որ բաներ ասացի»,–ասաց Կարեն Կարապետյանը` նկատի ունենալով Սամվել Կարապետյանի հայտարարությունը։
Թարմացված․ ԱրմԼուր-ը գրում է, թե կայքի աղբյուրը պնդում է, որ շենքի բակից թևերը ոլորելով բերման են ենթարկել նրանց, ովքեր փորձել են նկարահանումներ իրականացնել:
Թարմացված․Այսօր.am-ը գրում է,որ կայքի տեղեկություններով՝ իշխանությունները փորձում են ձերբակալել գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանին։
Սամվել Կարապետյանի՝ Երևանում գտնվող տունը շրջապատված է ոստիկաններով, Սամվել Կարապետյանը գտնվում է իր տանը։
***
Թարմացված․ «Սպեցնազը» դուրս եկավ Սամվել Կարապետյանի տնից․ քարշակով տանում են նրա մեքենան: Այս մասին գրում է 24news.am-ը:
Փաշինյանի գրառումից հետո խուզարկում են Սամվել Կարապետյանի առանձնատունը, հարակից փողոցում երթևեկությունը դադարեցված է:
***
Մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ քիչ առաջ ձերբակալվել է գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանը:
Նշվում է, որ ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատներն այս պահին գործողություններ են իրականացնում նրա տանը։
Հիշեցնենք, որ գործարարն այսօր հայտարարել է, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։
«Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»,-նշել է Կարապետյանը
***
45 անձի են բերման ենթարկել Սամվել Կարապետյանի տան մոտից, անգամ` ձեռքի կոտրվածքով երիտասարդների: Այդ մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը։ *** |
«Հենց նոր մտա տուն` թոռները վազվզում էին, կարծես թե խուզարկություն տեղի չի ունեցել, ամեն ինչ հանգիստ է»,- լրագրողների հետ զրույցում արձանագրեց գործարար Սամվել Կարապետյանի եղբայրը` նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը: Այս պահին նաև հայտնի է, որ Սամվել Կարապետյանը չի ձերբակալվել: Դիտեք նաև՝ |