▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եկեղեցու դեմ գործողությունները ոչ թե իշխանությունների նախաձեռնությունն են, այլ՝ արտաքին ուժերի»․ Ժերար Ռաիսյան

Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավաճանել է Հայաստանի շահերը և շարունակում է իրացնել ազգային ինքնությունը ոչնչացնելու արտաքին օրակարգ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է սիրիահայ պատմաբան Ժերար Ռաիսյանը։

«Սովորական հայերից ոչ մեկը չէր սպասում, որ ժողովրդին հավատարմության երդում տված վարչապետը նման ամոթալի կապիտուլյացիայի կգնա՝ ըստ էության դավաճանելով երկրի շահերը և դառնալով արտաքին ազդեցության գործիք», - ասել է Ռաիսյանը։

Պատմաբանի խոսքով՝ այսօր տեղի ունեցողը շատ ավելի խորը ռազմավարության միայն արտաքին պատյանն է։

«ՀՀ վարչապետը ներքաշվել է թուրք-ադրբեջանական ծրագրի իրականացման մեջ, որը նպատակ ունի վերակենդանացնել թյուրքական ժողովուրդներին Թուրքիայից մինչև Չինաստան միավորելու նեոօսմանյան երազանքը», - բացատրել է նա։

Պատմաբանի խոսքով՝ հենց այս գաղափարն է դարձել 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության, նրանց հողերի բռնագրավման և հայրենիքից բռնի վտարման պատճառը։ Նրա կարծիքով, Հայաստանը պատմականորեն խոչընդոտել է նեոօսմանյան նախագծին և, հետևաբար, դարձել է դրա գլխավոր զոհը։ «Ես համոզված եմ, որ այս տեսակի գործողությունները ոչ թե իշխանությունների նախաձեռնությունն են, այլ արտաքին սցենարների իրականացում, որոնց նպատակը ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակումն է, այլև ազգային միասնության, պատմական հիշողության և հայերի ինքնության պաշտպանության հարցում սկզբունքային դիրքորոշման ոչնչացումը», - նշել է Ռաիսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more