▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եկեղեցին «նախկին թալանչի» իշխանությունները չեն, որ զբռոդիդ քսի տաս վրեն». Արամ Գևորգյան

Բլոգեր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ, ախր եկեղեցին «նախկին թալանչի» իշխանությունները չեն, որ զբռոդիդ քսի տաս վրեն, ասես՝ «Վեհափառն ա մեղավոր, որ դու սոված ես։ Թալանել ա, փայ ա մտել»։
Եկեղեցին տեսախցիկ ու արագաչափ չի, բանկի վարկեր չեն, որ խոստանաս հետո տուգանքները ջրել։
Եկեղեցին չի «թալանել», ատկատ չի կերել, ասֆալտ չի փռել։ Երբ եկեղեցին կառուցում էր, դու քանդում էիր, նիկոլ։ Երբ արցախահայությանը դու ու ախպերդ սով էիք մատնել, եկեղեցին գաղտնի ճանապարհներով օգնություն էր ուղարկում Արցախ։ Երևի դրա համար չես ներում։ Ու դրա համար քո ներկայացրած հիմքերը քո պես խղճուկ ու զզվելի են։ Լավ ա չես ասում՝ Վեհափառը 2-րդ կուսրում լիկվիդ ա մնացել, պետք ա հեռանա...
Այո, եկեղեցու ներկայացուցիչների ներքաղաքական դիրքորոշման հետ ես շատ հաճախ համամիտ չեմ. եղել են շատ մեղմ արձագանքներ, եղել են լղոզված ձևակերպումներ՝ ծանր մեղադրանքներին։ Ես այդպես չէի վարվի։ Բայց հուսամ հիմա արդեն վերջնական հասկացել են, թե ով է նիկոլը, ինչի հետ գործ ունեն ու ոնց պետք է վարվեն դրանց պեսների հետ։ նիկոլի հետ չես կարող ընկերություն անել, չես կարող բան պայմանավորվել, չես կարող թիմակից լինեն։ Ինքն իրեն հարմար ցանկացած պահի քեզ «խուրդելու» ա։ Դրա համար պետք է չարիքին չարիք ասել, նեռին՝ նեռ, որ հետո անակնկալի չգաս։
Այս հարցում նիկոլին սատարում են կարգալույծ եղած աբիժնիկ «հոգևորականները», աղանդավորներն ու մի խումբ, ով անգամ խաչակնքնվելու ճիշտ ձևը չգիտի։
Հայը պետք է իր հավատքի կողքին լինի անկախ պաշտոնից, կարգավիճակից ու դիրքից»:

Դիտեք նաև՝

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նորություն չէ, որ Նիկոլի վարքագծում և քայլերում առկա են այնպիսի հոգեբանական հատկանիշներ, որոնք բնորոշ են դասական սոցիոպատիկին։ Թեև քաղաքական գնահատականներում անհրաժեշտ է խուսափել բժշկական ախտորոշումներից, այդուհանդերձ՝ քաղաքական հոգեբանության մեջ ընդունված է սոցիոպատիկ վարքագծի կոնցեպտը կիրառել այն դեպքերում, երբ անահտն ի ցույց է դնում մի շարք հատկանիշներ:
Օրինակ քարացած մանիպուլյատիվ վարքագիծ՝ երբ չկա իրական հետաքրքրվածություն, սակայն տպավորություն է ստեղծվում, թե հանրության հանդեպ գոյություն ունի ձևական իմիտացիա։ Սոցիոպատի մյուս առանձնահատկությունն այն է, որ վերջինս խորքային պլանավորում և հսկայական վստահությունն է ունենում սեփական «խաղի» նկատմամբ՝ շրջապատողներին շախմատային ֆիգուրներ դարձնելու միտումով։ Մյուս կարևոր դրվագն էլ այն է, որ նա հանրությունից թաքցնում է իրական նպատակները, տիրաժավորում է օտարբեր վեհ գաղափարների ծխածակույթ՝ անընդհատ խոսելով ազնվության, ազգային շահի կամ ժողովրդավարական բարեփոխումների մասին։
Նիկոլի կողմից պարբերաբար ընտրվում է իր համար հարմար կոնֆլիկտային իրավիճակների գեներացիա, որոնց միջոցով հնարավոր է վերահսկել ոչ միայն ընդդիմադիր դաշտը, այլև համախոհների շրջանակը՝ ընտրելով առավել ենթարկվողներին և մարգինալացնելով կամ չեզոքացնելով ավելի ինքնուրույն մտածող քաղաքական դերակատարներին։ Սա համակարգված քաղաքական վարքագիծ է, որն առնչվում է սոցիոպատիկ իշխանության տրամաբանությանը՝ իշխանությունը որպես անձնական դաշտ կառուցելու ու վերահսկելու մղմամ:
Ի դեպ՝ քաղաքական կոնֆլիկտների և ինտրիգների արհեստական սրումը ոչ թե իշխանության վրա ճնշման հետևանք է, այլ դիտավորյալ կառուցված մոդել, որով Նիկոլը կառավարում է հանրային տրամադրությունները։ Սոցիոպատիկ իշխանության մոդելում քաոսը և խճճվածությունը չեն դիտվում որպես վտանգ, այլ՝ որպես անհրաժեշտ պայման վերահսկելիություն ապահովելու համար։
Մենք գործ ունենք ոչ թե սայթաքող, սխալվող կամ պարզապես վատ կառավարիչի, այլ՝ գիտակցաբար քաոս ստեղծող, մանիպուլյացիաներով սնվող, հանրային դաշտը պառակտելով վերահսկող իշխանության հետ։ Դա արդեն ոչ թե քաղաքական գործելաոճ է, այլ՝ ամբողջական հոգեբանական-քաղաքական պրոֆիլ։ Եվ դրա անունն է՝ սոցիոպատիկ իշխանություն։
Հիմա մենք ընտրության առաջ ենք․ կամ՝ համակերպվել որպես ֆիգուրներ, կամ՝ դուրս գալ այս խաղից՝ որպես քաղաքացիներ»:

***

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչո՞ւ են իշխանությունները նոր թափ հաղորդում եկեղեցու դեմ վաղուց սկսած իրենց արշավին։ Սպասվելիք ընտրությունների հետ են կապում։ Նաև քինախնդրություն է։ Եկեղեցին մտավ քաղաքական դաշտ, եկեղեցին չեղավ հնազանդ։ Իսկ Փաշինյանը հնազանդություն է պահանջում։ Եթե հնազանդ չեն, ուրեմն, ջարդել է պետք։ Պետությունն ու իշխանությունը նա այդպես է պատկերացնում։ Այս իմաստով նա Արևմուտքից ու արևմտյան արժեքներից հեռու է այնքան, որքան հեռու կարող է լինել տոտալիտար մտածողությամբ օժտված ցանկացած մեկը։
Հասկանո՞ւմ են, թե ինչ են անում։ Երևի հասկանում են։ Սա, անկասկած, հանպատրաստից չէ։ Սա մտածված քայլ է։
Կարողանալո՞ւ են հեղաշրջում իրականացնել եկեղեցում։ Հավանաբար չեն կարողանալու։ Լավ կլինի, որ չկարողանան։ Պետք է չկարողանան։ Որովհետև այն, ինչ նախաձեռնել են, վատ է։ Այն ոչ միայն եկեղեցու, այլ նաև մեր երկրի, մեր պետության դեմ է ու պետք է համընդհանուր մերժման արժանանա»։

***

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումը. «Այնպես չէ, որ Ադրբեջանում վստահ են, թե կազատվեն Գարեգին Բ-ից և մի խումբ բարձրաստիճան հոգևորականներից, բայց նրանք տեսնում են, որ Փաշազադեի մեկնարկած արշավը թափ է հավաքում և հույս են փայփայում, որ դրա շնորհիվ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վարկաբեկվելու է ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ միջազգային հանրության աչքերում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more