Կարեն Կարապետյանն իր այսօրվա մամուլի ասուլիսում մասնավորապես, նշել է, որ քաղաքական ուժերը պետք է նստեն, պայմանավորվեն, և մեկը մյուսին չճնշեն:
«Երեկ ես կոչով դիմել են ՀՀ նախագահին՝ առաջարկելով կոչ հղել խորհրդարանական ու արտխորհրդարանական քաղաքական ուժերին, որ քորեւէ ձեւաչափով հանդիպում կազմակերպվի՝ ընդհուպ մինչեւ արտահերթ ընտրություններ անցկացվեն:
Մենք որեւէ սահմանափակում քաղաքական օրակարգում չենք դնում, չենք էլ դրել: Ըստ այդմ, ամենատրամաբանական լուծումն այն է, որ քաղաքական կուսակցությունները օրենքի սահմաններում նստեն քննարկեն ու որոշեն, որ եթե արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կա, որոշեն այն ժամկետները, որոնք իրենք ուզում են, որպեսզի պատրաստվեն, որպեսզի բոլորը լինեն հավասար խաղի կանոններում եւ ըստ դրա շարժվենք առաջ:
Այսպես շարունակվելով ունենալու ենք տնտեսական խնդիրներ, զբոսաշրջիկները չեն գալու, ներդրողները վերադառնում են: Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, ապակայուն վիճակը մեր երկրին օգուտ չի տալիս: Դրա համար ես խնդրում են նաեւ մեր բոլոր քաղաքացիներին, տատիկներին, պապիկներին, ծնողներին, երեխաներին ուսանողներին, մաքսիմալ սթափ մտածեն, թե ինչ ենք մենք ուզում:
Ես շատ եմ գնահատում եւ հարգում մեր քաղաքացիների կամքն ու դժգոհությունը: Ըստ դրա արդեն մենք համապատասխան արձագանք տվել ենք, բավարարվել են կետեր, մենք հայտարարել ենք քաղացիական օրակարգ, մենք հայտարարում ենք, որ քաղաքական ուժերը նստել խոսելու են: Թողնենք, որ նրանք նստեն պայմանավորվեն, մեկս մյուսի վրա չճնշենք: Այս էր իմ անհանգստությունը, որ ուզում եմ հղել: Ես չգիտեմ որևէ երկիր, որտեղ ժողովրդի ընտրած թեկնածուն այդպես է ընտրվում: Դրա համար գոյություն ունեն ընտրություններ: Այնտեղ կան մեր քաղաքացիները, որոնք դժգոհ են: Բայց ո՞նց չափենք. էդ քաղաքացիներն ուզում են Նիկոլ Փաշինյանին: Մեկ այլ քաղաքացիներ ուզում են մեկ այլ թեկնածուի: Եվ ինչպե՞ս մենք վարվենք, ո՞րն է հայտանիշը: Դուք գիտե՞ք որևիցե երկիր, որտեղ այդպես է ընտրվում ժողովրդի ընտրյալը: Մենք ասում են՝ եկեք արտահերթ ընտրություն անենք. ես չեմ բացառում, որ ժողՈվորդի ընտյալը դառնա թեկնածու:
Կարդացեք նաև՝ ՀՀԿ-ական վարչապետ չպետք է լինի. հեղափոխությունը ևս մեկ քայլ ունի անելու. Նիկոլ Փաշինյանը վերսկսում է պայքարը
Ափսոսանք եմ հայտնում…Արմեն Սարգսյանի հայտարարությունը
Վաղը 11.00-ից հավաքվում ենք՝ շարունակելու և ավարտին հասցնելու թավշյա հեղափոխությունը. Նիկոլ Փաշինյան