▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էջմիածնում ամուսնության նպատակով աղջկա առևանգումը վերածվել է ծեծկռտուքի

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները փետրվարի 22-ին, ժամը 20.30-ին, Թումանյան փողոցում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել են ծեծկռտուք, որին միջամտելուց հետո 1994 թ. ծնված Արման Բ.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1987 թ. ծնված Մելիք Բ.-ին, 1993 թ. ծնված Արթուր Բ.-ին, 1988 թ. ծնված Արմեն Գ.-ին և 1986 թ. ծնված Սարգիս Հ.-ին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցից, Մելիք Բ.-ն, ամուսնության նպատակով, Արթուր և Արման Բ.-երի հետ միասին, նշված ավտոմեքենայով առևանգել են 1992 թ. ծնված Արմինե Գ.-ին, որից հետո տվյալ հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Արմեն Գ.-ն և Սարգիս Հ.-ն ծեծի են ենթարկել Մելիք, Արթուր և Արմեն Բ.-երին` մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more