▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էջմիածինցի պատգամավորը հայհոյանքներով սպառնում է ճանապարհային ոստիկանին.18+. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունիսի 19-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար, Երևան-Աբովյան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում կանգնեցրել են Toyota մակնիշի 098 QQ 11 համարանիշի ավտոմեքենան:

Մինչ ՃՈ աշխատակիցը կկազմեր արձանագրություն, ավտոմեքենայի միջից դուրս է գալիս մի «ծալապակաս» և ներկայանում, որ ինքը պատգամավոր է ու սկսում է հայհոյանքներ տալով` սպառնալ ՃՈ աշխատակիցներին, ասելով. «Էս եքա տռասի վրա էլ ավտո չկար հա կանգնցնելու, դեպուտատին պետքա կանգնցնես` ակտ գրես: Բեսամբ տղա ես էլի դու դառել ըտենց, արա» և էլի անկապ բաներ դուրս տալով` «ծալապակասը» ներկայանում է, որ ինքը դեպուտատ Հրանտն է և իր խոսքերը ավարտում է` հայհոյանքներ ու սպառնալիքներ տալով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հրանտ ներկայացող այդ «անողնաշար կենդանին» Ազգային ժողովի պատգամավոր, «Մուսալեռ» ռեստորանային համալիրի սեփականատեր, 45-ամյա Հրանտ Դավթի Դավթյանն է, ով բնակվում է Վաղարշապատ քաղաքում և համարվում է քրեական հեղինակություն Դոն Պիպոյի մտերիմը:

Մանրամասներն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more