Երևանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նախորդ գրառումս, որը Թբիլիսիի քաղաքապետի նախաձեռնողականության մասին էր ցավեցրել է Երևանի քաղաքապետին։
Փոխանակ բացատրի, թե ինչո՞ւ անձամբ չի հետևում կատարվող աշխատանքներին, հարցնում է, թե ինչո՞ւ է ընդդիմադիր գործիչը կայքերից մեկի աշխատակցի հետ նույն ժամանակահատվածում գրառում անում։
Պարո՛ն Մարության, Ձեր էժանագին ակնարկները պահեք քաղաքապետությունից հետո սպասվող ձեր գործունեության համար, իսկ Ձեր խոսնակին այդքան մի՛ շահագործեք, դուք հեռանալու տեղ ունեք, իսկ իր մասնագիտական շրջանակները մեղմ ասած այնքան էլ գոհ չեն իր հետ համագործակցությունից, հետո աշխատանքի խնդիր է ունենալու։
Եթե այն օպերատիվությամբ, որով արձագանքում եք ֆեյսբուքյան ստատուսներին արձագանքեիք նաև քաղաքային խնդիրներին, այսօր գուցե մի քանի դարդ պակաս ունենաին մեր բնակիչները։
Հ․Գ․ Մի քանի օր պարբերական զանգերիցս հետո այսօր թեժ գծից հետ զանգ ստացա։ Շնորհակալություն։
Ավելի վաղ, Դավիթ Խաժակյանը գրել էր.
Ո՛չ, հարևան երկրի քաղաքապետի հետ մեր մայրաքաղաքի քաղաքապետին չեմ համեմատի և զուգահեռներ չեմ տանի։
Պարզապես կասեմ, որ Կախա Կալաձեն իր նախաձեռնողականությամբ նաև ցույց է տալիս, թե ինչո՞ւ են վարակի այդպիսի ցածր ցուցանիշներ Վրաստանում։