▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եգիպտացորեն. բույս, որը ոսկի է պարունակում

168.am- ը գրում է.

Մեքսիկայի և Գվատմելայի սահմանային գոտում եգպիպտացորենը` Zea Mays մշակել են մոտ 8000 տարի առաջ։ Բույսի մշակումը մեծապես նպաստել է ացտեկների, մայաների ու ինկերի քաղաքակրթական զարգացմանն ու ծաղկմանը։

* Հայերը հավանաբար շատ հնուց են իմացել այդ բույսի գոյության մասին, տալով դրան եգիպտացորեն, Երուսաղեմի ցորեն կամ Մարացորեն անվանումները։

* Միջերկրական ծովում ջրասույզ եղած փյունիկյան նավի ամբարներում հայտնաբերվել են եգիպտացորենի սերմեր։

Բույսի գենետիկ մոդիֆիկացիաները

* Մինչ մեր օրերը Մեքսիկայի տափաստաններում պահպանվել են Մասիսի տեսակներ, որոնք միասեռ բույսեր են, ունեն փոքր կողեր, որոնց վրա 1-2 տասնյակ սերմեր կան։ Կենտրոնական Ամերիկայի հնագույն բնիկները` ըստ ավանդազրույցի գերագույն աստծուց նվեր են ստացել երկսեռ բույսեր, որոնց իգական ծաղիկները նստած են կողրերի վրա, իսկ արական ծաղիկները դասավորվում են բույսի գագաթային հուրանների տեսքով։

* Ցավոք եգիպտացորենը նույնպես հայտնվեց այն բույսերի ցուցակում, որոնց վրա գենային ճարտարագետները բավականին «հաջող» փորձեր են կատարում։ Ստեղծվել են խոշոր սերմեր ունեցող և բարձր բերքատվություն ապահովող տեսակներ 

* Ինչպես սովորեցնում է ժողովրդական իմաստությունը. «Աստված վերջը բարի անի»։ ԳՄՕ մթերքների ազդեցությունը մարդու առողջության վրա այսօր դժվար է գնահատել։

Վատը այն է, որ ԳՄՕ բույսերի տարածման հետևանքով հաճախ վերանում է բնական տեսակները, ինչպես դա տեղի ունեցավ կանճրակի հետ` նույնն է` հլածուկ (ռապս) ԱՄՆ-ում։ Վերացման վտանգ է սպառնում բնական սոյաի գենին :

Եգիպտացորենը բնության իրական հրաշք է

Սա միակ լայն սպառման մթերքն է, որի բոլոր մասերում ոսկի է պարունակվում, 100 գ հատիկները 0,5 միկրոգրամ Au են պարունակում, այնինչ մարդու օրգանիզմի պահանջարկը տատանվում է 2-4 մկգ սահմաններում։

Ոսկու ազդեցությունը օրգանիզմի վրա

*  Չափահաս մարդու օրգանիզմում կա մոտ 10 մգ Au, որի մոտավորապես կեսը գտնվում է ոսկորներում, մնացածը լյարդում ու երիկամներում։

Ոսկու կենսաբանական դերը մարդու օրգանիզմում կարոտ է հետագա ուսումնասիրության, սակայն հայտնի են որոշ օգտակար հատկություններ։

* Խթանում է պղնձի յուրացմանը օրգանիզմում։

* Նպաստում է կոլլագենը ու էլլաստինը խոնավացնող հատկու նյութերի` պրոտեազների ակտիվցմանը։

* Հատուկ հաշվարկված չափաքանակները կիրառվում են աթերոսկլերոզի, օստեոխոնդրոզի, պարոդոնտոզի, դեֆորմացիաներ առաջացնող արթրիտի, հիպերտոնիայի, լյարդի հիվանդությունների, դեպրեսիայի դեպքում։

* Ոսկին ուժեղացնում է արծաթի հակաբակտերիալ հատկությունները  ունի հակավարկային ազդեցություն։

* Բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։

Ոսկու և յոդի համադրությունը

* Յոդացված ոսկին հայտնի է որպես հակածաղրախտային (սկլերոզ) դեղորայք, որը չունի հակացուցումներ և հաճախ է կիրառվում ծերացող օրգանիզմին բնորոշ հիվանդությունների բուժման համար։ Սա հնագույն ժամանակներից հայտնի միջոց է։

* Ոսկու տարբեր` աղային միացությունների հիմքի վրա պատրաստում են դեղորայք որոշ հիվանդությունների, այդ թվում փսորիազի հետևանքով առաջացած արթրիտի բուժման համար։

Նման դեղերը կարող են առաջացնել թունավորում` չարաշահելու դեպքում։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more