▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդմոն Մարուքյանի պատասխանն ադրբեջանցիներին

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի վերջին նիստում ադրբեջանցի պատգամավորների հակահայկական հայտարություններին ի պատասխան Լուսավոր Հայաստան Կուսակցության խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նրանց հորդորել է նախ և առաջ պայքարել Ադրբեջանում ժողովրդավարություն հաստատելու համար, քանի որ միայն ժողովրդավարական Ադրբեջանի  հետ կարելի է հասնել Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմանը` հիմնվելով մարդու հիմնարար իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի վրա:

Շնորհավորելով  Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների կոմիտեի նոր նախագահ Դունյա Միատովիչին՝ պատգամավորը ասել է, որ նա պատրաստ է աջակցել վեջինիս՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին ժամանակներում մարդու իրավուքների պաշտպանության ժողովրդավարական արժեքները հետընթաց են ապրում։

Էդմոն մարուքյանը նշել է, որ պետք է բարելավել փաստաբանների և մարդու իրավուքնների պաշտպանների մասնագիտական գործունեությունը՝ առաջարկելով միջազգային մակարդակով փորձված և հաջողված լուծումներ որոշում ընդունողների համար։ Պատգամավորը հավելել է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության սպասումները Մարդու իրավունքներով զբաղվող կոմիտեի նոր նախագահից բարձր են և ինքը որպես այդ կառույցի անդամ ևս պատրաստ է իր ներդրումն ունենալ հանուն մարդու իրավունքների և ժողովրդավարության պայքարի գործում։

Նշենք, որ Հունվարի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի նիստում էլ հրատապ քննարկվող «Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա» թեմայով Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Եվրոպայի Դեմոկրտաների և Լիբերալների քաղաքական խմբի անունից ելույթ է ունեցել , որում մանրամասն ներկայացրել է Թուրքիայի կողմից խաղաղ բնակչության շրջանում իրականացվող ռազմական գործողությունները, քաղաքացիական բնակչության ռմբակոծման փաստերն ու Թուրքիային կոչ արել դադարեցնել ռազմական գործողությունները, զերծ մնալ բախումներից ու հարձակումներից և զորքերը դուրս բերել Սիրայի տարածքից։ Էդմոն Մարուքյանը Եվրոպայի Դեմոկրատների և Լիբերալների քաղաքական խմբի անունից հայտարարել է, որ միանում են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի այն կոչին, որով առաջարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հրատապ նիստ հրավիրել։ Միաժամանակ Մարուքյանը կոչ է արել նաև միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել հերթական հումանիտար աղետը կանխելու և Սիրիայում քաղաքացիական բնակչությանը պաշտպանության համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more