▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդգար Կոստանդյանի «Մարտուն պապը» արժանացավ հատուկ մրցանակի

Երեկ տեղի ունեցած «Գունեղ էջեր» ամենամյա գրական մրցանակաբաշխության ժամանակ ժյուրիի՝ Լուսինե Սիմոնյանի անվան հատուկ մրցանակը շնորհվել է Էդգար Կոստանդյանին՝ «Մարտուն պապը» պատմվածքի համար:

Հեղինակը դահլիճում չէր , նրա փոխարեն մրցանակը ստացավ արձակագիր Անուշ Հակոբյանը: Հեռախոսազրույցում Էդգար Կոստանդյանն ասաց, որ շնորհակալ է կազմակերպիչներին ու ժյուրիին, և հավելեց. «Չափից ավելի պարտավորեցնող է ստանալ մի մրցանակ, որ կրում է մեր սերնդի լավագույն գրողի և իմ երջանկահիշատակ ընկերոջ անունը»: Իսկ հարցին, թե ինչու չի մասնակցել մրցանակաբաշխությանը, կես կատակ, կես լուրջ պատասխանեց. «Բա Անուշիկին ինչի համար ենք պահում», հետո անկեղծացավ ու խոստովանեց, որ մոռացել էր:

                                                                                   

Զառա Մկրտչյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more