Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Սա էի ասում, որ աղմուկի մեջ չլսեցիք, չնկատեցիք բողոքի բովանդակությունը։ Ու բուլինգի դեմ ակտիվ պայքարողները լծվեցին էս էրեխեքին բուլինգի ենթարկելուն։ Ասում ա՝ «լավ եմ արել, ասել եմ, բայց չեմ ասել»։
Էս կնոջը առնվազն հայաստանյան 3 դպրոցից վռնդել են, որից մեկից՝ արցախցի ուսուցչուհու վրա հարձակվելու համար։ Էս կնոջը ողջ կրթական գերասչությունները տարիներ շարունակ լա՜վ ճանաչում են որպես խնդրահարույց ու անառողջ հայացքների տեր մարդու ու այդքանով հանդերձ դեմը չեն առել, կպցրել են ուսուցչական անձնակազմի, էրեխեքի ջանին, ու դեռ երես ունեն, մի բան էլ կգմս-ներով մեղադրում են դպրոցին ու ուսուցիչներին։ Բա դո՞ւք ուր էիք, որ սա տարբեր դպրոցներից դուրս վռնդվելուց հետո էլի դպրոց ա մտնում, սերունդ կրթում։ Նորից եմ ասում՝ շա՜տ լավ իմանալով ինքն ով է, թույլ են տվել մտնի դպրոց ու դասավանդի։
Պարզ ա, որ անդրեասյան ժաննան, ով նժդեհին ֆաշист ա համարում, մեծ սիրով իր էրեխեքին կտանի սրա մոտ սովորելու, բայց էն էրեխեն, ով չի ուզում նման ուսուցիչ ունենալ, դառնում է թիրախ՝ օրվա իշխանությունների կողմից»։
Կարդացեք նաև՝ «Այ տիկին ջան, գոնե մի շաբաթ համբերեիր` նոր քպ-ական հյուրերի ընդունեիր»