Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսից հետո։
Այն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։ Երեկ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի եւ Համանախագահների առանձին տեսակոնֆերանսը։
Ըստ հաղորդագրության՝ հեռահար խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է՝ ինպես է առողջապահական ճգնաժամն ազդել տարածաշրջանի վրա։ Նրանք նաև դիտարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում իրականացվող հաջորդ քայլերը ՝ համաձայն 2020 թվականի հունվարի 30-ին Ժնևի համատեղ հայտարարության:
COVID-19 համաճարակի հետևանքով առաջացած արտառոց իրավիճակի պատճառով հետաձգվել է նախկինում համաձայնեցված մարդասիրական միջոցառումները: Հետաձգվել են նաև դեմ առ դեմ նախարարների հանդիպումներն ու համանախագահների այցերը տարածաշրջան։ Այնուամենայնիվ, դրանք նախապատրաստելու համար անհրաժեշտ աշխատանքները շարունակվում են:
Համանախագահներն ընդգծել են հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու և ներկայիս իրավիճակում սադրիչ գործողություններից զերծ մնալու կարևորությունը և կողմերին կոչ են արել միջոցներ ձեռնարկել լարվածության հետագա նվազեցման ուղղությամբ: Այս տեսակետից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են իրենց հայտարարությունը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի համաշխարհային զինադադարի վերաբերյալ կոչը: Նաու շեշտել , թե այս մարտահրավերը, որը չի ճանաչում սահման, հիշեցրեց՝ ինչքան թանկ է մարդկային կյանքը։
Նրանք նաև երախտագիտություն են հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ շարունակական աշխատանքի համար և շեշտել են դիտարկումների հնարավորինս արագ վերսկսման անհրաժեշտությունը:
Արտաքին գործերի նախարարներն ու համանախագահները պայմանավորվել են սերտ կապի մեջ մնալ և հնարավորինս արագ շարունակել բանակցությունները:
Հայաստանի ԱԳՆ-ից նաև հաղորդում են, որ ապրիլի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։
Մասնակիցներն քննարկեցին տարածաշրջանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ այս նոր մարտահրավերին առերեսվում են տարածաշրջանի բոլոր ժողովուրդները՝ անկախ քաղաքական սահմաններից: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներին:
Նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող գլոբալ պայքարի համատեքստում առանձնահատուկ ընդգծվեց հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Այս տեսակետից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորեցին իրենց հայտարարությունը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի համաշխարհային զինադադարի վերաբերյալ կոչը:
Ապրիլի 21-ին կայացած խորհրդակցությունների արդյունքներով ընդունվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարություն: