▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրսի հետ կապն անհնարին է դառնում, ինչը նշանակում է, որ գրոհելու են. Վ. Ավետիսյան

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող Հիմնադիր խորհրդարանի մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, թե տեղեկություն ունեն, որ ոստիկանությունը պատրաստվում  է գրոհի՝ հարձակման:

Վաղ առավոտից անջատվել են «Սասնա ծռեր» խմբի անդամների մոտ գտնվող բոլոր կապի միջոցները, եւ այս պահին դրսի հետ կապը գրեթե անհնարին է դարձել: Վարուժան Ավետիսյանը փոխանցեց նաեւ, որ տեխնիկայի շարժ է նկատվում, ինչն ավելի հավանական է դարձնում այն ենթադրությունները, որ ոստիկանությունը քայլեր է ձեռնարկում.

«Կապից անջատում են, որ գրոհեն, նոր տեխնիկա են բերել, եթե հարձակվելու են, մենք էլ պատրաստվում ենք միջոցներ ձեռք առնել: Ուրիշ կապով խոսում ենք դրսի հետ, խոսելուց, պատասխաններից, խուսափողականությունից պարզ է դառնում, որ հարձակման մեծ հավանականություն կա, այսինքն այդ տարբերակն իրենց համար իրատեսական է»,-նշեց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more