ԼՂՀ ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից հակառակորդը բազմաթիվ կորուստներով հետ է մղվել ելման կետ շարքային Գեւորգ Տիգրանյանի ուժերով: Այս մասին հաղորդում է «Արցախ TV»-ին:
«Արցախ TV»-ի թղթակցի հետ զրույցում ՊԲ շարքայինը կատակել է, թե ձեռք բերված փորձի համար պարտական է հակառակորդին: «Արդեն սովորած ենք, բոլորս էլ կնքված ենք ռազմական գործում, կնքված ենք հենց պատերազմական իրավիճակում: Պատրաստ ենք մեր հայրենիքի համար մինչեւ մեր վերջին կաթիլ արյունը տալ: Բոլորս, բոլորս էլ դուխով ենք, համախմբված մի մարդու պես մի բռունցք մասնակցում ենք գործողություններին»,-ասել է շարքայինը:
ՊԲ գնդապետ Սամվել Գրիգորյանն էլ նշել է, որ վերջին օրերին 18-20 տարեկան հայ զինվորները պատվով են կատարել հայրենիքը անառիկ պահելու իրենց մարտական խնդիրը: