▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դուք սկի Ալիևի ախրանիկի հորեղբոր աղջկա թաշկինակին չեք կարա ձերբակալեք, Պուտինին ո՞նց կձերբակալեք». Շարմազանով

«Այսօրվա նիկոլիստական վարչակարգը անում է այն, ինչ չպետք է անել»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ թվելով գործողություններ, որոնք չպետք է արվեին ՌԴ-ի հետ հարաբերություններում. «Չպետք է ուկրաինա-ռուսական պատերազմի ժամանակ պատվիրակություն ուղարկել Բուչա, չպետք է ԱԺ նախագահին հրահանգել հանդիպել Ռադայի ղեկավարի հետ: Չպետք է Հռոմի ստատուտ վավերացնել և ՔՊ պատգամավորների բերանով հայտարարել, որ Պուտինը եթե գա, մենք իրեն կձերբակալենք: Արա՛, դուք սկի Ալիևի ախրանիկի հորեղբոր աղջկա թաշկինակին չեք կարա ձերբակալեք, Պուտինին ո՞նց կձերբակալեք»: Շարմազանովի խոսքով՝ այդ ամենը հանգեցրեց նրան, որ ՀՀ-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունները գրեթե զրոյական վիճակում են, իսկ Ռուսաստանի հետ դաշնակցության այլընտրանքը թուրքական աշխարհի մաս դառնալն է, ինչը այսօր անում է նիկոլիստական ռեժիմը:

***

«Ես կարծում էի, թե մեր հարաբերությունները Աղվան Վարդանյանի հետ այնպիսի մակարդակում են, որ ինքը երեկվա հնչեցրած հարցերը կարող էր հնչեցնել աղ ու հացի սեղանի շուրջ, սուրճի սեղանի շուրջ»,- ասուլիսի ժամանակ նշել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: «Երբ որ ինքը թուղթ ու գրիչը ձեռքին հրապարակային բարոյախրատական խորհուրդներ է տալիս «Հանրապետական»-ին, դա անձնական հավատարմությա՞ն դրսևորում էր, սկզբունքայնությա՞ն դրսևորում էր, թե՞ այլ կախվածության դրսևորում էր: Ինձ մոտ այնպիսի համոզմունք է, որ երկրորդ նախագահի գրասենյակում որոշվել է դիստանցավորվել ընդդիմադիր «Հանրապետական»-ից: Լավ եք արել, բայց ինչո՞ւ եք դուք ձեր որոշումը ներակայացնում Հանրապետականի կողմից Նիկոլ բերելու հիմարագույն թեզով»,- ընդգծել է Շարմազանովը՝ հավելելով, որ այս բոլոլան «Հանրապետական»-ը չի սկսել, պետք չի «ձեր կերած բողկերը գցեք մեր գրպանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more