▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք շատ փոքր մարդ եք, որպեսզի խառը լինեք միջազգային մասշտաբի խնդիրներով

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հայ «պանդուխտի» ֆոբիաները

Օրերս բավականին մեծ աղմուկ էր բարձրացրել Եվրասիական երիտասարդական խորհրդարանի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի հարցազրույցի շուրջ: Վերջինս նշել էր, որ Հայաստանը հանրաքվեի միջոցով պետք է անցնի Ռուսաստանի կազմի մեջ: 
Կարծում եմ հասարակության բացասական ռեակցիան տրամաբանական էր և մտածելու առիթ կունենայինք, եթե նմանատիպ հայտարարությունները չդատապարտվեին մեր հանրության կողմից: Ինչևէ...

Նիկողոսյանը երեկ հանդես էր եկել, այսպես ասած պարզաբանող հայտարարությամբ:
Ամբողջ տեսքստն ընթերցելուց հետո, անկեղծ ասած այնպիսի տպավորություն էր, որ Նիկողոսյանը գտնվում է խորը հոգեկան ճգնաժամի մեջ, կամ էլ տառապում է տարատեսակ ֆոբիաներով (կոնկրետ հատվածներում նրա մոտ նկատելի էր սոցիոֆոբիա, էրգոֆոբիա, սպեկտրոֆոբիա):

Ի՞նչ է ասել Նիկողոսյանը:
Բացի Իսլամական Պետության գրոհայիններից, Հայաստանը պատերազմի թատերաբեմ վերածելուց, «ապոկալիպսիսից» և աստերոիդների հնարավոր բախումներից, Նիկողոսյանը խոսել է նաև ՀՀ անկախությունից: Նրա կարծիքով մենք այսօր էլ զրկված ենք ինքնիշխանության որոշակի մասից.

«Հայաստանի իշխանություններն են ցանկություն հայտնել մտնել Մաքսային միություն, հետագայում էլ՝ ԵԱՏՄ, և իրենք են համաձայնվել Հայաստանի ինքնիշխանությունից որոշակի զիջումներ անել՝ ՀՀ-ի անվտանգության դիմաց, ու անգամ համաձայնվել, որ մեր կամքով, ասել է թե՝ միակողմանի, չենք կարող որոշում կայացնել ու դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից: Ու հաստատ այս ու նմանատիպ այլ որոշումների հարցում Անդրանիկ Նիկողոսյանի մատը խառը չէ»:

Առհասարակ կարիք չկար անդրադառնալ նման միջակությունների տգետ պոռթկումներին, բայց ամեն դեպքում հարկ եմ համարում, որոշակի հիշեցումներ անել: 
Ի՞նչ է նշանակում «ինքնիշխանությունից զիջումներ անել անվտանգության համար»: Եվրասիական տնտեսական միությունը նախ և առաջ տնտեսական կառույց է, որին անդամակցելով Հայաստանը նպատակ ուներ դուրս գալ մեծ շուկա և սպառման նոր հորիզոններ գտնել հայկական արտադրանքի իրացման համար: Այո, Ռուսաստանը հանդիսանում է ՀՀ ռազմավարական գործընկերը, սակայն ԵԱՏՄ անդամակցության առաջնային նպատակը ՀՀ-ի անվտանգությունը չէր:

Անդրանիկ Նիկողոսյանն ակնհայտ թերագնահատում է ՀՀ զինված ուժերին: Ինչու՞ է ամեն անգամ, հարցազրույցի ժամանակ խոսում ՀՀ սահմանների խոցելիությունից և Ադրբեջանի կազմի մեջ մտնելուց: Ինչու՞ է այս մարդն այսքան վախեցած:
Կարծում եմ պետք է նրա նմաններին հիշեցնել, որ քանի դեռ դուք հեռու հեռվում զբաղված եք «ատկատներով» և սահմանափակվում եք «լուրջ-լուրջ» հարցազրույցներով, Հայաստանի սահմանը հսկում են ՀՀ քաղաքացիները: Կարիք չկա խոսել մի թեմայից, որի մասին գոնե 3% պատկերացում չունեք:

Ինչ վերաբերվում է Անդրանիկ Նիկողոսյանի «մատը խառը լինել կամ չլինելուն», ապա ասեմ, որ այստեղ էլ թեթև տեղը ծանրացնելու բարդույթի հետ գործ ունենք: 
Պարոն Նիկողոսյան, կարծում եմ, դուք շատ փոքր մարդ եք, որպեսզի խառը լինեք միազգային մասշտաբի խնդիրներով: Ավելի լավ է մտածեք ձեր անվան շուրջ պտտվող սեքս-սկանդալի, ահռելի ատկատների և այլ խնդիրների մասին:

Պարոն Նիկողոսյան, լավ կլինի. որ խոսեք այն ժամանակ, երբ ունեք ասելիք....

Տիգրանուհի Դավթյան

Կարդացեք նաև` Պահանջում ենք Անդրանիկ Նիկողոսյանին քրեական պատասխանատվության ենթարկել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more