▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դուք Սամվել Կարապետյանից էլ, Գագիկ Ծառուկյանից էլ, Ռոբերտ Քոչարյանից էլ թույլ եք»․ Արծվիկ Մինասյան

«Դուք էնքան թույլ եք, որ․․․ Թե՛ Սամվել Կարապետյանից եք թույլ բազմակի անգամ, թե՛ Գագիկ Ծառուկյանից եք թույլ, էլ չասեմ՝ Ռոբերտ Քոչարյանից»,- ԱԺ ելույթում հայտարարեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսքն ուղղելով իշխանականներին։ «Նիկոլ Փաշինյանը, ձեզնից ոմանք անձնական բնույթի վիրավորանքներ են հասցնում քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։ Ինչ եք ուզում դրանով անել։ Դուք իշխանություն եք, հանրությանն ի՞նչ եք ուզում փոխանցել, որ երկիրը պետք է շարժվի ատելության, վիրավորանքի միջոցո՞վ»,- շարունակեց նա։

Դիտեք նաև՝ 

Պատերազմի ժամանակ ոչինչ չեք արել երկիրը մոբիլիզացնելու և հաջողություններ ունենալու համար. Սեյրան Օհանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Մինչդեռ մենք ի վիճակի ենք եղել մեր առջև դրված խնդիրը կատարելու։ Պարոն Փաշինյանն ասում է, որ գեներալները փախել են. ԱԺ ղեկավարությունն ու պատգամավորները եկել էին այնտեղ, որտեղ անհրաժեշտություն կար պահեստազորայինների, որոնք այս կամ այն պատճառով լքել էին մարտական գործողությունների դաշտը։ Մինչդեռ պատգամավորները լայաղ չարեցին գոնե մի քանի ժամով կամ գնան  աշխատեին մոբռեսուրսի հետ։ Հիմա ո՞վ է փախել. գեներալներն են փախե՞լ, թե՞ ԱԺ այն պատգամավորները, որոնք այնտեղ էին»,– Ազգային ժողովում հայտարարեց  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ 

info@asekose.am/095519696
Քաղաքական more