ՍԴ դիմաց հավաքված մի խումբ ցուցարարներ, «Հրայր, հեռացի՛ր» վանկարկելով, պահանջում են Հրայր Թովմասյանի հրաժարականը։
Ակցիայի ընթացքում ընդհարում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև․ ցուցարարներից մի քանիսը փորձել են մտնել դատարանի շենք, սակայն ոստիկանները կասեցրել են նրանց մուտքը։
Ոստիկաններն ու կարմիր բերետավորները պատ են կազմել շենքի դիմաց։
«Դա Ձեր տեղը չէ, հեռացեք այդտեղից։ Այս ակցիան չի վերջանալու։ Դուք միշտ հետապնդվելու եք։ Ավելի լավ է կամավոր թողնեք Ձեր պաշտոնը, Դուք արժանի չեք այդ պաշտոնին»,- դիմելով ՍԴ նախագահին՝ ասում էին ակցիայի մասնակիցները։