▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դուք մենակ չեք» միջոցառում-ակցիա` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

 

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության և առողջապահության բաժնի աշխատակիցները հերթական այցելությունն են կազմակերպել վարչական շրջանում բնակվող միայնակ տարեցներին:

«Դուք մենակ չեք» խորագրով միջոցառում-ակցիան իրականացնողները մի ամբողջ օր անցկացրել են տարեցների հետ, նրանց հետ հիշել անցյալի պատմություններն ու վերապրել ուրախ առիթները:

Հանգամանքների բերումով ներկայում միայնակ բնակվող այս քաղաքացիները խոստովանել են, որ նման նախաձեռնությունները մեծապես նպաստում են այն գիտակցմանը, որ իրենք իսկապես միայնակ ու անտեսված չեն, և շնորհակալություն են հայտնել գաղափարը շարունակաբար կյանքի կոչելու համար: Ակցիայի պատասխանատուներն ել վստահեցրել են, որ այցելությունները լինելու են պարբերական, և տարեցներին հանձնել սննդի փաթեթներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more